«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 31-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» հետ սպասվող խաղի մասին։
«Շատ լարված խաղ է լինելու: Սա այս կատեգորիայի ամենաուժեղ հավակնորդն է: Նրանք ագրեսիվ են, և հեռավորությունները ավելի կարճ են, քանի որ դաշտն ավելի փոքր է: Դժվար կլինի։ Դժվար է խաղալ այս խաղադաշտում։
Հուսով եմ, որ խոտածածկը կհամապատասխանի կանոնակարգին, և 22:00-ին (տեղական ժամանակով 22։00-ին, Երևանի ժամանակով՝ 00։00) մեկնարկող խաղը համար լավ ընթացքո կունենա: Ծիծաղելի է, երբ ինձ այգեպան են անվանում, բայց ես կանգ չեմ առնելու»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Խետաֆեի» հետ 29-րդ տուրի հանդիպումից հետո (0:0) Չավին դժգոհել էր խոտածածկի վիճակից։
Ապրիլի 26-ին «Ռայո Վալեկանոն» կընդունի «Բարսելոնային»:
























































