«Բարսելոնան» հետաքրքրված է Ուրուգվայի մինչև 20 տարեկանների հավաքականի ավագ Ֆաբրիսիո Դիասի ծառայություններով:
Կատալոնական ակումբը հետաքրքրված է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլի» ֆուտբոլիստի տրանսֆերով, հայտնում է Mundo Deportivo-ն։ Ակումբի ղեկավարներն արդեն հանդիպում են անցկացրել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Ինչպես հաղորդում է Global Deportivo-ն, «Բարսելոնան» համաձայնվել է կիսապաշտպանի տրանսֆերի համար 8 միլիոն եվրո վճարել: Ակումբը նախատեսում է, որ Դիասը կսկսի խաղալ երկրորդ թիմում և կպայքարի հիմնական թիմում տեղի համար։
«Բարսելոնան» ցանկանում է Դիասի տրանսֆերը կազմակերպել մինչև մայիսի 20-ին մեկնարկող Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև «Ֆլամենգոն» և «Ռիվեր Փլեյթը»:
























































