Կարլո Անչելոտին Էդուարդո Կամավինգային համեմատել է Ferrari-ի հետ։
«Նա եզրային պաշտպանի դիրքում խաղալով, օգտագործում է իր ժամանակն ավելի լավը դառնալու համար։ Նա շատ երիտասարդ է, պետք է փորձ ձեռք բերի, տակտիկական հմտություններ ձեռք բերի։
Տեխնիկապես նա սովորելու ոչինչ չունի, իսկ ֆիզիկական առումով նա ավելի շատ Ferrari է, քան Fiat Cinquecento»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Cinquecento-ն Fiat ավտոմեքենայի մոդել է, որը արտադրվել է 1991-ից 1998 թվականներին:
























































