«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հորդորել է հիշել, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն։ Լեհ հարձակվողը 2023 թվականին սկսել է ավելի քիչ գոլեր խփել։
«Լևանդովսկու արդյունավետության հետ կապված խնդիրնե՞ր։ Պետք է հիշել, որ Լևանդովսկին այս մրցաշրջանում Լա լիգայի լավագույն ռմբարկուն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2023 թվականին Լա լիգայի 11 խաղում Ռոբերտ Լևանդովսկին խփել է չորս գոլ։ Ընդհանուր առմամբ մրցաշարում նա ունի 17 դիպուկ հարված։ Հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից» 45 միլիոն եվրոյի դիմաց՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր։
























































