«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է «Բարսելոնայի» դեմ իր թիմի խաղի մասին, որում մադրիդյան թիմը պարտվել է 0-1 հաշվով։
«Այս լիգան երկար ժամանակ դժվար էր և դեռ մնում է այդպիսին: Մենք չկարողացանք Լա լիգային մի փոքր ավելի էմոցիաներ հաղորդել մրցաշրջանի վերջում: Եթե «Բարսան» այսպես շարունակի իր ունեցած առավելությամբ, ապա կհաղթի առաջնությունը։
Կարծում եմ՝ Գրիզմանը միշտ ցուցադրել է իր լավագույն տարբերակը։ Չգիտեմ, թե ինչու «Բարսելոնայում» նրա համար ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց, բայց դա ինձ չի հետաքրքրում: Կարևորն այն է, թե դու ինչ ես անում այստեղ»,-Օբլակի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































