Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր 437-րդ հաղթանակը տարավ Մադրիդի «Ռեալի» կազմում։
Մադրիդյան ակումբը Լա լիգայի 30-րդ տուրում հաղթել է «Սելտային» (2-0): Այս հանդիպումից հետո Բենզեման հավասարվեց Սերխիո Ռամոսին բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում ամենաշատ հաղթանակներ գրանցած ֆուտբոլիստների ցուցակում։
Բենզեման ու Ռամոսը այս վարկանիշում երկրորդ հորիզոնականում են: «Ռեալի» կազմում ավելի շատ հաղթանակ տարել է միայն թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը` 463:
Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։
























































