ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ երեկ՝ ապրիլի 22-ին, մեկնել է Բարսելոնա։ Այս մասին հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա Մեսսին գաղտնի դռնով լքել է տեղի օդանավակայանը՝ լրատվամիջոցների դիտակետում չհայտնվելու համար։
Մեսսիի ընտանիքը Բարսելոնա է մեկնել մեծ ուղեբեռով։ Հաղորդվում է, որ նրանց հետ եղել է 15 ճամպրուկ։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2000-ից 2021 թվականներին, որից հետո նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ՝ պայմանագիր կնքելով մինչև 2023 թվականի ամառ։
Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին կդառնա ազատ գործակալ և չի բացառվում՝ կվերադառնա «Բարսելոնա»:
























































