Ֆուտբոլային գործակալ Սեզար Կուչարսկին, ով նախկինում ներկայացնում էր կատալոնական թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը, քննադատել է իր նախկին հաճախորդին։
«Թե ինչպես են Ռոբերտը և նրա կինը ներկայացվում սոցիալական ցանցերում, PR մենեջերների աշխատանքն է: Իրական կյանքում Լևանդովսկին իրեն համարում է Լեհաստանի թագավոր։ Նա այլ մարդկանց վերաբերվում է ինչպես իրերի»,- ասել է Կուչարսկին Bolavip-ին:
34-ամյա հարձակվողը 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ Լևանդովսկու և կատալոնական գրանդի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը Լա լիգայի 25 խաղում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































