«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ատլետիկոյի» մասին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղից առաջ։
«Այդ թիմը հիանալի է։ Մենք մրցում ենք ուժեղագույն մրցակցի հետ։ Նրանք կարող են ավելի լավ մարզավիճակում լինել, քան մենք հիմա:
Մենք պետք է ցույց տանք, որ իսկապես ցանկանում ենք հաղթել Լա Լիգան։ Մենք պետք է դա ապացուցենք բոլորին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա» — «Ատլետիկո» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:15-ին։
























































