Թոմաս Տուխելը «Բավարիայի» վերջին հանդիպումների խնդիրները կապել է հոգնածության հետ։
Այսօր թիմը Բունդեսլիգայի 29-րդ տուրում պարտվեց «Մայնցին» (1:3):
«Սա բոլորովին անհարկի պարտություն է։ Մենք բավականաչափ կենտրոնացած չէինք: Երբ «Մայնցը» սկսեց ճնշում գործադրել, ես չտեսա, որ մենք ուժ ունենք հակահարված տալու։ Եվ ես չգիտեմ, թե ինչն է պատճառը:
Հիմա մենք իսկապես ծանր վիճակում ենք։
Թոմաս Մյուլլերն իր լավագույն խաղը չանցկացրեց: Նրա գործողություններն անիմաստ էին։ Նա երկու անգամ հարվածեց դարպասին, երբ Կանսելոն ամբողջովին բաց էր»,- Sky Sport Deutschland-ին ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը:
«Մենք քնած ենք, ուժասպառ ենք. Թիմը կարծես թե այս մրցաշրջանում արդեն 70 խաղ է անցկացրել»,- ավելացրել է Տուխելը։
























































