«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոստովանել է, որ չի դիտել Չեմպիոնների լիգայի հանդիպումները այն բանից հետո, երբ մադրիդյան ակումբը չի կարողացել հաղթահարել մրցաշարի խմբային փուլը։
«Ես չեմ դիտում Չեմպիոնների լիգան, քանի որ ինձ ցավ է պատճառում այս մրցաշարում չխաղալը։
Դժվար է ընդունել, որ մենք պարտվեցինք խմբային փուլում, դժվար է տեսնել, թե ինչպես են խաղում մյուսները և ինքներս չենք մասնակցում մրցաշարին»,- Օբլակի խոսքերն է մեջբերում Diario AS-ը:
Խմբային փուլում «Ատլետիկոն» B խմբում զբաղեցրեց վերջին տեղը՝ զիջելով «Պորտուին», «Բրյուգեին» և «Բայերին»:
























































