Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ասել է, որ միշտ ցանկացել է մի օր խաղալ ամերիկյան MLS-ում, սակայն նշել է, որ աշխարհում չկա ակումբ, որտեղ նա իրեն ավելի երջանիկ զգա, քան «Ատլետիկոյում»։
«MLS.․․ Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ այդ առաջնությունում, բայց ամեն ինչ արել եմ, որպեսզի շարունակեմ խաղալ Եվրոպայում:
Ես հաճույք եմ ստանում «Ատլետիկոյի» կազմում իմ խաղից։ Չկա ակումբ, որտեղ ես ինձ ավելի երջանիկ կզգամ»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում մադրիդցիների կազմում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































