Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Իտալացի մասնագետը կարող է լքել իր պաշտոնն այս մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, Լոնդոնի «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնվել է «արքայական» ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Կողմերը կարող են բանակցությունների մեջ մտնել այս մրցաշրջանի ավարտին։
41-ամյա մասնագետը «Արսենալի» գլխավոր մարզիչն է 2019 թվականի դեկտեմբերից։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և երկրորդն է Լա Լիգայում։
























































