«Ինտերը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հաղթեց «Բենֆիկային» և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Միլանի» հետ։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երկրորդ անգամ կիսաեզրափակիչ փուլում կկայանա միլանյան դերբին։
Առաջին անգամ Ինտերն ու Միլանն այս փուլում հանդիպեցին ուղիղ 20 տարի առաջ՝ 2003 թվականին։ Այնուհետեւ ռոսոներիները եզրափակիչ դուրս եկան միայն հյուրընկալվելիս խփած գոլի շնորհիվ (0:0, 1:1):























































