Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանում 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը պորտուգալական «Բենֆիկայի» հետ:
Միլանյան թիմի կազմում գոլ խփեցին Բարելան, Մարտինեսն ու Կորեան:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել էր 2:0 հաշվով:
Այսպիսով, ՉԼ կիսաեզրափակիչում կլինի իտալական դերբի: «Ինտերը» եզրափակիչ դուրս գալու համար կխաղա «Միլանի» հետ:























































