Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարիերայի ընթացքում 9-րդ անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ երեկ «սերուցքայինները» հաղթել են Լոնդոնի «Չելսիին» 2-0 հաշվով, իսկ երկխաղյա դիմակայությունում՝ 4-0 հաշվով։
Անչելոտիի համար «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ դուրս գալը 9-րդն էր կարիերայում։ Նախկինում նա մեկ անգամ «Յուվենտուսին» դուրս է բերել մրցաշարի այս փուլ, չորս անգամ՝ «Միլանին», չորս անգամ «Ռեալին»։
Ի դեպ, «ռոսոներիները» երեկ նույնպես դուրս են եկել եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ։























































