«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին բարձր է գնահատել իր թիմի խաղը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։
Նեապոլիտանական ակումբը պատասխան խաղում ոչ-ոքի խաղաց «Միլանի» հետ (1-1)՝ ընդհանուր դիմակայությունում պարտվելով 1-2 հաշվով։
«Շնորհավորում եմ «Միլանին», ինչպես նաև իմ խաղացողներին: Մենք փայլուն հանդես եկանք Չեմպիոնների լիգայում: Մենք այս հանդիպումներում վճարեցինք մեր փորձի պակասի գինը:
Երկու խաղերում էլ մենք ավելի լավ խաղացինք, բայց բավականաչափ լավ չէինք տնօրինում մեր հնարավորությունները, երբ գտնվում էինք մրցակցի կիսադաշտում: Որոշ խաղացողներ այս խաղին մասնակցեցին ոչ լավագույն մարզավիճակում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































