Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Դորտմունդի «Բորուսիային» առաջարկել Բրահիմ Դիասին՝ նվազեցնելու Ջուդ Բելինգհեմի հավանական տրանսֆերի արժեքը, հայտնում է Cadena SER-ը։
Հաղորդվում է, որ 19-ամյա անգլիացին կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բորուսիայում», քանի որ «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» չեն ցանկանում ամռանը նրա համար վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։
Դիասը երրորդ մրցաշրջանն է, ինչ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Իտալական ակումբը նրան նախ վարձակալել է 2020 թվականին, իսկ հետո երկարաձգել պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ընդհանուր առմամբ, Դիասը ռոսոներիների կազմում անցկացրել է 114 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
























































