Հարձակվող Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում է եղել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ խաղում (2-0)։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար այս հանդիպումը 131-րդն էր մադրիդյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում։
Այսպիսով, հարձակվողը Չեմպիոնների լիգայում անցկացրած հանդիպումների քանակով դարձավ Մադրիդի «Ռեալի» ռեկորդակիր։
Մադրիդյան թիմի կազմում ՉԼ-ում հանդիպումների քանակով լավագույն ֆուտբոլիստերի եռյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կարիմ Բենզեմա՝ 131 հանդիպում;
2. Ռաուլ — 130;
3. Սերխիո Ռամոս՝ 129։























































