Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Չելսիին» (2-0) հաղթելուց հետո կիսվել է մեկնաբանությամբ։
Երկու խաղերի արդյունքով մադրիդյան ակումբը հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Դե, ստացվեց այնպիսի հանդիպում, որում մենք պետք է դիմանայինք, որպեսզի հաղթեինք: Մեզ համար նման կարևոր խաղում և այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Չելսին» է, դա անակնկալ չէր:
Սկզբում մեզ ձախից որոշ խնդիրներ էին առաջացնում, բայց մենք կարողացանք լուծել այդ խնդիրը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:























































