«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը Լա լիգայի 29-րդ տուրում 0-0 հաշվով ոչ-ոքիից հետո կատակել է «Բարսելոնայի» մարզիչ Չավիի հասցեին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչին չի գոհացրել խոտածածկի որակը՝ ասելով, որ գնդակը դրա վրա չի գլորվել։ Ֆլորեսն ասաց, որ խաղադաշտը գեղեցիկ էր:
Նաև «Բարսելոնայի» մարզիչն ասել է, որ իր «թիմը սովոր չէ խաղալ նման արևի տակ»։ Այս լսելով՝ Կիկեն ծիծաղել է։
«Արևապաշտպան քսուք կարող են օգտագործել, չգիտեմ»,- պատասխանել է նա։
Կատալոնացիները 73 միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Մոտակա մրցակից Մադրիդի «Ռեալից» տարբերությունը 11 միավոր է։
























































