Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նշել է լավագույն պաշտպանին, որի դեմ խաղացել է իր կարիերայի ընթացքում։
«Լավագույն պաշտպանը, որը խաղացել է իմ դեմ, Արաուխոն է։ Նա շատ լավ պաշտպան է, շատ ուժեղ… դրա համար էլ նա խաղում է «Բարսայում», — Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Radioestadio Noche-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
























































