«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Խավի Միգելը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է թիմի ղեկավարության և գլխավոր մարզչի հանդիպման ժամանակ։
Նշվում է նաև, որ իսպանացի մասնագետը նախատեսում է Գարսիային օգտագործել հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Այս դերում ֆուտբոլիստին հաջողվել է իրեն լավ դրսևորել մարզումների ժամանակ։
Գարսիան «Բարսելոնա» է վերադարձել «Մանչեսթեր Սիթիից» 2021 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա կատալոնական թիմի կազմում անցկացրել է 24 խաղ՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































