«Բարսելոնան» աշխատում է ուժեղացնել իրենց կանանց թիմի կազմը և բանակցություններ է վարում կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերի շուրջ, հայտնում է Marca-ն:
«Բարսայի» տրանսֆերային նպատակը նորվեգացի Ադա Հեգերբերգն է՝ «Լիոնի» հարձակվողը, ով եղել է «Ոսկե գնդակի» (2018) առաջին դափնեկիրը և կանանց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է։
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Հեգերբերգին այս ամառ և կփորձի դա անել մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը: Ադան այժմ 27 տարեկան է և 9-րդ մրցաշրջանն է անցացնում Լիոնում, որտեղ մինչ այժմ 198 խաղում խփել է 212 գոլ։
Նշվում է, որ Հեգեբերգի համար «Բարսայի» առաջարկը կգերազանցի կանանց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը՝ 400,000 եվրոն․ այդ տրանսֆերը ևս ձևակերպել է «Բարսելոնան»՝ անցյալ ամառ Կիրա Ուոլշի համար վճարելով այդ գումարը «Մանչեսթեր Սիթիին»:
























































