«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ հարձակվող Վիկտոր Օսիմհենը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Միլանի» դեմ առաջին հանդիպումը։
«Վիկտորը, ցավոք, չի կարողանում խաղալ, ուստի հուսով ենք, որ նա կվերադառնա ապրիլի 18-ին մեր մարզադաշտում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղին»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Via Repubblica-ն։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը թիմերի միջև կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին։
























































