Մադրիդի «Ռեալի» վետերաններ Լուկա Մոդրիչը և Տոնի Կրոսը թիմում կմնան ևս մեկ մրցաշրջան։ Լրագրող Միգել Անխել Տորիբիոյի խոսքերով՝ երկու ֆուտբոլիստներն էլ նոր պայմանագիր կկնքեն Արքայական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Մոդրիչի և Կրոսի հետ գործող պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանի վերջում։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ նպատակահարմար կլինի երկու խաղացողներին էլ պահել ևս մեկ մրցաշրջան՝ հաշվի առնելով նրանց ներդրումը ընթացիկ մրցաշրջանի արդյունքներում։
37-ամյա Մոդրիչը Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ինչ վերաբերում է Կրոսին, ապա 33-ամյա գերմանացին առաջնությունում իր հաշվին ունի երկու գոլ և երեք արդյունավետ փոխանցում։
























































