Մարկո Ասենսիոն կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Կողմերը շարունակում են բանակցությունները համագործակցությունը շարունակելու շուրջ։ Սպասվում է, որ ակումբն ու խաղացողը համաձայնության կգան, հայտնում է The Athletic-ը։
«Մենք համաձայնության կգանք», — ասել է բանակցություններում ներգրավված անանուն աղբյուրը:
Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ Ասենսիոն կմնա ակումբում մրցաշրջանի ավարտից հետո։ Իրավիճակի վրա ազդել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով մի քանի անգամ ակումբի հետ խոսել է Մարկոյին պահելու ցանկության մասին։
Կիսապաշտպանի հետ բանակցություններ են վարում նոր պայմանագրի ժամկետի և աշխատավարձի շուրջ։ Ենթադրվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու կամ մինչև 2027, կամ մինչև 2028 թվականը։
Ասենսիոյի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերում Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ, ինչպես նաև «Միլանը» և «Յուվենտուսը»: Չնայած դրան, ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում»: Կիսապաշտպանի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
























































