Կաкլո Անչելոտին առաջարկել է ֆուտբոլում մաքուր ժամանակ մտցնել։
Մադրիդի «Ռեալի» մարզիչն այս առաջարկն արել է Rai Radio 1-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է բարելավել ֆուտբոլում։
«Միտք կա ներմուծել մաքուր ժամանակ՝ ավելացված րոպեների հսկայական քանակից խուսափելու համար: Ինչ-որ բան կարելի է անել»,- ասել է իտալացի մասնագետը։
Բացի այդ, Անչելոտին դժգոհություն է հայտնել խիտ օրացույցից։
«Սա շատ բարդ մրցաշրջան է, շատ հանդիպումներ կան: Աշխարհի առաջնությունը եղավ, որտեղ «Ռեալի» 15 խաղացողներ հանդես եկան, հետո Իսպանիայի սուպերգավաթը Սաուդյան Արաբիայում, փետրվարին Մարոկկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնությունը։
Դեկտեմբերի 30-ից մարտի 20-ը մենք խաղում էինք երեք օրը մեկ։ Մենք չկարողացանք «Բարսելոնայի» պես կայունության հասնել։
Այս օրացույցն աբսուրդ է, և դրա հետ կապված նույնպես պետք է ինչ-որ բան անել»,- ասել է մարզիչը:
























































