«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու ցանկության մասին։
«Ես իսկապես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, բայց դա պետք է վաստակել, իսկ առաջին քայլը կփորձենք անել վաղը։ Այս հարցը տալիս են 6-7 տարի։ Մենք ամեն մրցաշրջանում փորձում էինք հաղթել մրցաշարում, բայց մեզ դիմակայած թիմերը նույնպես լավն էին։
«Մանչեսթեր Սիթին» միշտ փորձում է հաղթել, բայց դա չի նշանակում, որ պետք է այդպես լինի: Թիմը պետք է կատարյալ մարզավիճակով հանդես գա՝ «Բավարիայի» դեմ լավ արդյունքի հասնելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Երեքշաբթի՝ ապրիլի 11-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Բավարիային»։
























































