Գուստավո Պոյետը աջակցել է Ֆեդերիկո Վալվերդեին Ալեքս Բաենայի հետ կոնֆլիկտի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 28-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը հարվածել է Բաենայի դեմքին՝ սպասելով նրան մարզադաշտի ավտոկայանատեղիում։ Այնուհետև Բաենան հարձակման մասին հայտնել է ոստիկանությանը։
Հաղորդվում էր, որ ավելի վաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունում այս թիմերի հանդիպման ժամանակ, դրվագներից մեկում, Բաենան Վալվերդեին ասել էր.«Լացի՛ր, որ տղադ չի ծնվելու»։ Մի քանի օր առաջ Վալվերդեի կինը՝ Մինա Բոնինոն, խոսել էր հղիության հետ կապված խնդիրների մասին։
«Եթե ես լինեի Վալվերդեի փոխարեն, նույնը կանեի։ Ես կասկած չունեմ, որ դա կարող էր տեղի ունենալ։ Տեսնենք՝ գործն ավելի առաջ կգնա, հետաքննություն կանցկացվի՞… վերլուծելով այն, ինչ, ըստ Ֆեդեի, Բաենան ասել է նրան, կարծում եմ, որ դա սխալ է։ Դրանից հետո նա կարող էր անել այն, ինչ ուզում էր՝ ամեն ինչին սահման կա։
Մյուս կողմից, նրանք անպայման կասեն, որ Բաենան ոչինչ չի ասել, և որ Վալվերդեն հենց այնպես հարվածել է նրան։ Եթե նա կոնֆլիկտային խաղացող լիներ, սա կարող էր մտածելու տեղիք տալ: Որքան հիշում եմ, նա երբեք նման բան չի արել… կարծում եմ, որ Վալվերդեի մասին ամենավատը, որ հիշում եմ, վերջին հույսի խախտումն էր Մորատայի նկատմամբ «Ատլետիկոյի» դեմ խաղում (2020 թվականին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում): Իսկ այն, որ նա առանց պատճառի հարվածել է մեկին, մի տեսակ տարօրինակ է հնչում։
Պետք է սպասել։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, հուսով եմ, որ ոչինչ չի պատահի: Ֆուտբոլում նման բաները տեղի են ունենում»,- AS-ի հետ զրույցում ասել է Ուրուգվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, որն այժմ մարզում է Հունաստանի ազգային հավաքականը:
























































