Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Relevo-ն։
Մադրիդի «Ռեալը» դեռ բանակցություններ չի վարել 24-ամյա իսպանացու հետ պայմանագրի շուրջ, հայտնում է աղբյուրը։
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իսպանացին կուժեղացնի թիմի կազմը իր՝ տարբեր դիրքերում խաղալու ընդունակության շնորհիվ։
Օլմոն գերմանական ակումբում հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































