Պաոլո Մալդինին ասել է, որ Կառլո Անչելոտին անհամբեր սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դեմ «Միլանի» հետ հանդիպմանը։
Ռոսոներիները քառորդ եզրափակիչում կխաղան «Նապոլիի» հետ և հաջողության դեպքում կհասնի «Ինտեր»-«Բենֆիկա» զույգի հաղթողին։ Մադրիդցիները կհանդիպեն «Չելսիի» հետ և, հնարավոր է, «Բավարիայի» կամ «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Գիտե՞ք խնդիրը որն է։ Անչելոտին չլուծված խնդիրներ ունի նաև Ստամբուլում (Թուրքիայում «Միլանը» իտալացի մարզչի ղեկավարությամբ, 2005 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվեց «Լիվերպուլին»՝ հեղ․): Վիճակահանությունից անմիջապես հետո նա զանգահարեց ինձ և ասաց. «Պաոլո, կտեսնվենք Ստամբուլում, չէ՞»:
«Միլանի» համար հեշտ չի լինի, բայց, կարծում եմ, որ պատմությունը մեզ հնարավորություն է տալիս հավատալ հաջողությանը։ Նման բան արդեն եղել է։ Մարտ, ապրիլ ամիսներին հնարավորություն ունես ձեր մրցաշրջանն առանձնահատուկ դարձնելու։ Մենք ցանկանում ենք օգտվել մեր հնարավորությունից:
Մենք սիրում ենք երազել։ Առանց երազանքի մենք այսքան անգամ չէինք հաղթի Չեմպիոնների լիգան։ Նույնիսկ ներկայիս կազմում բավականաչափ խաղացողներ կան, որոնք երազում են այդ մասին: Ես ևս երազող էի, երբ խաղում էի»,- ասել է «Միլանի» տեխնիկական տնօրենը La Repubblica-ին։
























































