Ալեքս Բաենան, ում Ֆեդե Վալվերդեն հարվածել է խաղից հետո, ասել է, որ չի կատակել ուրուգվայցի ֆուտբոլիստի երեխայի հասցեին։
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Վիլյառեալին» (2-3) Լա լիգայի 28-րդ տուրում։
Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ մադրիդցիների կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խաղից հետո 21-ամյա իսպանացուն սպասել է ավտոկայանատեղիում և հարվածել նրա դեմքին, երբ նա քայլում էր դեպի ակումբային ավտոբուս։ Մամուլում հաղորդվում է, որ խաղի ընթացքում Բաենան կատակել է Վալվերդեի կնոջ և երեխայի հասցեին:
«Շատ ուրախ եմ «Սանտիագո Բերնաբեուում» թիմի տպավորիչ հաղթանակից հետո, բայց միևնույն ժամանակ շատ տխուր այն ագրեսիայի պատճառով, որը եղել է իմ նկատմամբ այս խաղից հետո: Զարմացած եմ, թե ինչ են գրում իմ մասին։ Այն, որ ես նման բաներ եմ ասել, լրիվ սուտ է»,- գրել է Բաենան իր սոցցանցերից մեկում։
























































