Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունը (2-3).
«Հանդիպումը բարդ ստացվեց, մեզ համար դժվար էր գնդակը վերադարձնել մեզ, քանի որ մրցակիցը լավ էր խաղում գնդակով: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, կարող էինք առաջ լինել 3-1 հաշվով ու դանդաղեցնել խաղի տեմպը, սակայն դա տեղի չունեցավ։ Բացի այդ, մենք այնքան էլ լավ չէինք պաշտպանվում։ Դա կարելի էր ավելի լավ անել:
Անկեղծ ասած, հիմա դժվար է 100%-ով մոտիվացված լինել: Բայց սա միանգամայն բնական է։ Եթե դու 100%-ով մոտիվացված չես, ուրեմն պետք է գերազանցես մրցակցին, բայց մենք կազմակերպված չէինք և չկարողացանք խլել գնդակը։ Մենք չօգտագործեցինք մեր հնարավորությունները՝ ի տարբերություն վերջին հանդիպումների։
Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, բայց չորեքշաբթի օրը «Չելսիի» դեմ խաղն այլ պատմություն է լինելու: Այսօր մեր շարժիչի ջերմաստիճանը մի փոքր իջել էր, բայց չորեքշաբթի այն կաշխատի ամբողջ հզորությամբ։
Ռոտացիան անխուսափելի էր, քանի որ մենք շատ հոգնած էինք «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































