«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է դառնալ փարիզյան թիմի մի մասը։
«Բոլորը պետք է համաձայնվեն, որ ՊՍԺ-ի երբևէ ունեցած ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Մեսսին դարձավ նրանց թիմի խաղացող: Նրանք պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Մեսսիին և հասկանան, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB թվիթերյան էջը։
35-ամյա Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին իսպանական «Բարսելոնայից»: Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մեսսին ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 2022 թվականին։
























































