Յայա Տուրեն խոսել է «Բարսելոնա»-«Ռեալ» առաջիկա հանդիպման մասին: Այսօր թիմերը կհանդիպեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
«Բարսելոնան» առավելություն ունի: Լարված դիմակայություն է լինելու։ Չնայած «Բարսելոնան» առավելություն ունի, սակայն նրանց համար դժվար կլինի։ Իհարկե, հաշվի առնելով նրանց հիանալի մարզավիճակը, կարծում եմ, որ նրանք կարող են դուրս գալ եզրափակիչ: Հուսով եմ՝ կանցնեն, բայց ամեն ինչ կարող է պատահել։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի:
Չգիտեմ, թե իրականում ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց պարզ է, որ «Բարսայի» համար ամենակարևորը հաղթելն ու լավ խաղ ցուցադրելն է: Ոչ-ոքի չի գրանցվի։ Տանտերերը հիմնականում ֆավորիտներ են։
«Ռեալը» միշտ ցուցադրել է կամք և մենք դա գիտենք: Նրանք ունեն որակներ և մտածելակերպ, որոնք շատ տարբեր են մյուս թիմերից: Ամեն անգամ, երբ խաղում էի «Ռեալի» դեմ, թվում էր, թե նրանք կարող են հաղթել: Նրանք հաղթողի և մինչև վերջ պայքարելու մտածելակերպ ունեն։ Վերջին րոպեներին նրանք ամեն կերպ փորձում են հաղթել։
Եվրոպայում բոլոր թիմերը վախենում են «Ռեալից», իսկ «Ռեալը»՝ «Բարսելոնայից»։ Միշտ այդպես է եղել»,- մեջբերում է «Բարսայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանին Marca-ն:
























































