Մադրիդի «Ռեալի» ղեկավարները ցանկանում են, որ մրցաշրջանի վերջում Յուրգեն Կլոպը գլխավորի թիմը, եթե Կարլո Անչելոտին հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զիջում է «Բարսելոնային» 12 միավորով և չեմպիոնության համար պայքարում մաթեմատիկական շանսեր դեռ ունի: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում թիմը պարտվեց «Բարսելոնային» (0-1), ապրիլի 5-ին թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը։
Կլոպը «Լիվերպուլում» ձախողում է մրցաշրջանը. սպասվում էր, որ «կարմիրները» կլինեն չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն ութերորդն է:
Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, Կլոպը կլինի Մադրիդի «Ռեալի» առաջնահերթ թեկնածուներից մեկը, եթե Անչելոտին հեռանա թիմից։
Բացի Կլոպից, Անչելոտիին փոխարինելու թեկնածուների թվում են նաև Մաուրիսիո Պոչետինոն, Խաբի Ալոնսոն, Յուլիան Նագելսմանը և Ռաուլը։
























































