ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընդունել է «Ալ-Հիլալի»՝ տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկը, հայտնում է TodoFichajes-ը:
Հաղորդվում է, որ սաուդյան թիմը պատրաստվում է հարձակվողի հետ պայմանագիր կնքել երեք տարով։ Հրատարակության տվյալներով՝ արգենտինացին արդեն մտերիմ ընկերներին ու ընտանիքին հայտնել է, որ կընդունի արաբական ակումբի առաջարկը։
Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
























































