«Բարսելոնան» պետք է մի քանի խոշոր վաճառքներ իրականացնի, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը: Ակումբը պետք է շուրջ 200 միլիոն եվրոյի եկամուտ ունենա այդ գործարքներից, հայտնում է Sport-ը:
«Բարսայի» մարզական ղեկավարությունը նախապատրաստել է հաջորդ տրանսֆերային պատուհանի գործողությունների պլանը և բացահայտել խաղացողների, որոնք ոչ մի դեպքում չեն վաճառվի։ Նրանք երեքն են՝ պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը։ Այս խաղացողները համարվում են անձեռնմխելի:
«Բարսելոնան» չի մտածում Մարկ-Անդրե տեր Շտեգենին, Գավիին, Ալեքս Բալդեին, Ժյուլ Կունդեին, Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն վաճառելու մասին։ Նաև գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում կորցնել Անդրեաս Քրիստենսենին և Ֆրանկ Կեսիերին, թեև ակումբը նրանց համար առաջարկներ ունի։
Ամեն ինչ տանում է նրան, որ «Բարսելոնան» հարձակման գծում վերակառուցում է նախապատրաստում: Այն խաղացողները, որոնց աշխատավարձերը չափազանց բարձր են կատալոնական ակումբի համար, կարող են հեռանալ։
























































