Կարլո Անչելոտին կարծում է, որ «Ռեալը» լավ է խաղացել «Բարսելոնայի» հետ վերջին հանդիպումներում։
Թիմերը կրկին կհանդիպեն ապրիլի 5-ին՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Առաջին խաղում հաղթել էին կատալոնացիները՝ 1-0 հաշվով:
— Այս մրցաշրջանում դուք երեք պարտություն եք կրել Չավիի թիմից:
— Դժվար է այս ամենը դիտարկել որպես մարզիչների անհատական դիմակայություն։ Վաղը հաղթելու մեր հերթն է։
— Կազմը կլինի՞ նույնը, ինչ նախորդ Կլասիկոյում:
— Այո, այս տարբերակը դիտարկվում է, բայց պետք է գնահատել, թե ինչ լավ խաղացինք վերջին հանդիպումներում։ Մենք նայում ենք ոչ միայն արդյունքին։ Վերջին Կլասիկոյում մենք պայքարեցինք, մոտ էինք հաղթանակին։ Կազմը կարող է փոխվել կամ մնալ նույնը: Մենք ցանկանում ենք կատարյալ հանդիպում անցկացնել: Վերջին երկու խաղերն այնքան էլ վատ չէին։ Դժվար է փոխել խաղային համակարգը, եթե դրա վրա աշխատել ես մի ամբողջ տարի։ Բայց կարելի է մրցակցին զարմացնել մանրուքներով։
— Ի՞նչ եք ասել թիմի ֆուտբոլիստներին նախորդ Կլասիկոյից հետո:
— Կարևոր է չշտապել գոլ խփելու հարցում, քանի որ 90-րդ րոպեին էլ կարող ես գոլ խփել։ Պետք է վերահսկել խաղը թե՛ գնդակով, թե՛ առանց դրա։ Առաջին խաղում դա մեզ հաջողվեց։ Մենք ոչ այնքան շատ հնարավորություններ ենք ստեղծել, պետք է ավելի հստակ գործել, արագ անցնել մի փուլից մյուսը։
Դուք կարող եք գոլ խփել հինգերորդ րոպեին, իսկ հետո երկու անգամ բաց թողնել: Եթե ամեն ինչ ճիշտ անես, կարող ես գոլ խփել,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչին Marca-ն։
























































