«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն բանակցություններ է վարում «Չելսիի» հետ, հայտնում է Diario AS-ը։
Լոնդոնյան ակումբը վերջերս աշխատանքից հեռացրեց Գրեհեմ Փոթերին անբավարար արդյունքների պատճառով և այժմ նրան փոխարինող է փնտրում:
Էնրիկեն, ով 2022 թվականի Աշխարհի առաջնությունում գլխավորել է Իսպանիայի հավաքականը, մրցաշարից հետո լքել է պաշտոնը և այդ ժամանակվանից դեռևս առանց աշխատանքի է։
Էնրիկեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Տոտենհեմը», սակայն այդ ակումբի հետ բանակցություններն այնքան չեն առաջադիմել, որքան «Չելսիի» հետ: Վերջերս իսպանացի մասնագետն ասել էր, որ հետաքրքրված կլինի աշխատել Անգլիայում, բայց միևնույն ժամանակ մարզիչը ցանկանում է աշխատել մի ակումբում, որտեղ տիտղոսներ նվաճելու լավ հնարավորություններ կունենա։
























































