«Ատլետիկոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ալվարո Մորատայի հետ, հայտնում է Relevo-ն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։ «Ատլետիկոն» հնարավորություն ունի ավտոմատ կերպով երկարաձգել գործարքը ևս մեկ մրցաշրջանով, սակայն ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել:
Մորատան մադրիդյան թիմում է 2020 թվականից:
























































