«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է RMC Sport-ը:
Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո։ Փարիզցիները չեն կարող իրենց թույլ տալ նման ծախսեր, ուստի կփորձեն նիգերիացու տրանսֆերային գործարքում ընդգրկել երկու ֆուտբոլիստի։
Լիգա 1-ի չեմպիոնը ցանկանում է լրջորեն նվազեցնել աֆրիկացու տրանսֆերային արժեքը՝ գործարքում ընդգրկելով իր երկու խաղացողներին՝ արգենտինացիներ Մաուրո Իկարդիին և Լեանդրո Պարեդեսին։
Օսիմհենն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: