Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին 8 խաղերում խփել է 13 գոլ։
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում ֆրանսիացին «Չելսիի» դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ինչպես նաև երեք գոլ խփեց ՊՍԺ-ին։ Լոնդոնյան ակումբի հետ պատասխան խաղում Կարիմը ևս մեկ գոլ խփեց, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ երկու խաղում դարձավ դուբլի, ապա մեկ գոլի հեղինակ։
Բենզեման չկարողացավ գոլ խփել մադրիդյան ակումբի նախորդ տարվա Չեմպիոնների լիգայի եզրափակչում` «Լիվերպուլի» դեմ խաղում:
Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում Բենզեման դուբլի հեղինակ դարձավ, իսկ պատասխան խաղում ևս մեկ անգամ գրավեց թիմի դարպասը։
























































