Ֆրանսիական Lequipe-ն հայտնում է, որ ՊՍԺ-ն պատրաստվում է առաջիկա ամռանը ձևակերպել Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը։
Սա կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի ռեկորդային գործարքներից մեկը։
ՊՍԺ-ն կարող է «Մանչեսթեր Սիթիին» վճարել 197 միլիոն եվրո։ Նշվում է, որ Փարիզում ցանկանում են հարձակվողական դուետ ստեղծել Հոլանդի և Մբապեի շնորհիվ:
Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» տրամադրված չէ առանցքային խաղացողին բաց թողնել այս ամառ, ով, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում գոլերի քանակով նոր ռեկորդ կսահմանի:
























































