Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր ապագայի շուրջ բանակցում է միայն փարիզցիների հետ։ հայտնում է Ole-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, իսկ ՊՍԺ-ն միակ թիմն է, որի հետ ֆուտբոլիստի կողմը բանակցություններ է վարում պայմանագրի շուրջ։ Փարիզցիները Մեսսիին առաջարկել են երկարաձգել պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով։ «Ինտեր Մայամին», որը նույնպես հետաքրքրված է աստղին հրավիրելով, արգենտինացու տրանսֆերի վրա հույս կարող է դնել միայն 2024 թվականի ամռանը՝ Ամերիկայի գավաթից հետո։
Ավելի վաղ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Ինտեր Մայամին» և ՊՍԺ-ն իրենց առաջարկներն են արել Մեսսիին, և ֆուտբոլիստը մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։