Հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է մնալ ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ֆուտբոլիստն այս պահին չի մտածում թիմից հեռանալու մասին, չի բանակցում այս թեմայով։
Ավելի վաղ փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում պարտվել էր «Բավարիային» (ընդհանուր 0:3) ու լքել մրցաշարը։
Ֆրանսիացին դեռ ցանկանում է ապագայում ՊՍԺ-ի հետ նվաճել այս տիտղոսը։ Փարիզյան ակումբը նախատեսում է նաեւ թիմ կառուցել Մբապպեի շուրջ։
























































