«Ուրարտուն» այսօր նախապատրաստական շրջանի եզրափակիչ երկու ստուգողական հանդիպումները կանցկացնի:
Ժամը 12:30-ին թիմը կմրցի «Լեռնային Արցախի», իսկ ժամը 17:00-ին՝ «Գանձասարի» հետ:
Ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ խաղերը չեն ցուցադրվի ուղիղ եթերում, իսկ մուտքը մարզաբազա կլինի փակ:
























































