«Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է վաճառվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Marca-ն:
Անցած ամառ սերբը համալրել էր մանուշակների շարքերը՝ ազատ գործակալի կարգավիճակով` տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։
25-ամյա հարձակվողը չարդարացրեց մարզչական շտաբի սպասելիքները։ Նշվում է, որ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերի ընդհանուր գումարի 50%-ը բաժին կհասնի Մադրիդի «Ռեալին»:
Լուկա Յովիչը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: