«Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է մադրիդյան թիմի՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունը.
«Կուրտուան 3 գոլ է բաց թողել և միևնույնն է՝ լավագույնն էր «Ռեալի» կազմում, սրանով ամեն ինչ ասված է: Համեմատեք երկու թիմերի պահեստայինների նստարանները, ես շոկի մեջ էի:
Պաշտպանները շտապում էին յուրաքանչյուր փոխանցումը կատարելիս, փոխանցումներ էին կատարում՝ գտնվելով անհարմար դիրքերում: «Ռեալը» փորձում էր հակագրոհների վրա խաղալ Վինիսիուսի օգնությամբ, դա ակնհայտ է, բայց ծրագիրը չի կարող սահմանափակվել միայն Վինիսիուսով. մեկն ընդդեմ բոլորի»,- Օուենի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ի թվիթերյան էջը:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» 14-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող՝ եզրափակչում հաղթելով Մադրիդի «Ռեալին» (3-1): Չավիի համար սա առաջին տիտղոսն էր կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
























































